ՑԱԽԱԼ-ի զինվորի կողմից քրիստոնեական կրոնական խորհրդանիշի nչնչացումը uարսափելի և ամոթալի արարք է. Իսրայելի ԱԳ նախարար

13:52 • 20.04.26

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը արձագանքել է այն լուրերին, թե Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) զինվորը Լիբանանի հարավում կոտրել է Հիսուս Քրիստոսի արձանը՝ միջադեպն անվանելով ամոթալի։ Նրա հայտարարությունը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

«ՑԱԽԱԼ-ի զինվորի կողմից Լիբանանի հարավում քրիստոնեական կրոնական խորհրդանիշի ոչնչացումը սարսափելի և ամոթալի արարք է։ Մենք ներողություն ենք խնդրում այս միջադեպի համար և յուրաքանչյուր քրիստոնյայից, ում զգացմունքները վիրավորվել են»,- գրել է դիվանագետը։

Սաարը հաստատել է, որ ՑԱԽԱԼ-ը հետաքննություն է սկսել միջադեպի փաստով և վստահություն է հայտնել, որ մեղավորի նկատմամբ խիստ միջոցներ կձեռնարկվեն։ Նրա խոսքով՝ զինվորի զազրելի արարքը լիովին հակասում է Իսրայելի արժեքներին։

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելցի զինվորը մուրճով կոտրել է Հիսուս Քրիստոսի արձանը Լիբանանի հարավում։ ՑԱԽԱԼ-ում խոստացել են պատժել զինվորականին և պատրաստակամություն են հայտնել օգնել տեղի բնակիչներին վերականգնել քանդակը։