Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցը հատել փորձող երկու նավի կալանավnրման մասին

14:46 • 22.04.26

ԻՀՊԿ ռազմածովային ուժերը կանգնեցրել են երկու նավ, որոնք փորձել են անցնել Օրմուզի նեղուցով, և դրանք ուղեկցել են դեպի Իրանի ափեր։ Այս մասին ասված է ԻՀՊԿ ՌԾՈՒ հայտարարության մեջ, հաղորդում է Mehr գործակալությունը։

«Երկու օրինախախտ նավ՝ սիոնիստական ռեժիմի հետ կապված MSC FRANCESCA-ն և EPAMINODAS-ը, որոնք սպառնում էին ծովային անվտանգությանը, չունեին անհրաժեշտ թույլտվություններ և միջամտել էին նավագնացության համակարգերին, կալանավորվել են ԻՀՊԿ ՌԾՈՒ-ի կողմից և տեղափոխվել Իրանի ափեր»,- նշվում է հայտարարության մեջ։