Տեղի ունեցավ ավանդական Ջահերով երթը

19:57 • 23.04.26

Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ավանդական Ջահերով երթը, որը կազմակերպվել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կողմից։ 

Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։