Իրանի իշխանություններն առաջին անգամ եկամուտ են ստացել Հորմուզի նեղուցը հատող նավերից գանձվող վճարներից
Իրանի իշխանություններն առաջին անգամ եկամուտ են ստացել նավերի կողմից Հորմուզի նեղուցը հատելու համար գանձվող վճարներից։ Այս մասին հայտարարել է Մեջլիսի փոխխոսնակ Հաջի Բաբային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հորմուզի նեղուցի գանձումներից ստացված առաջին եկամուտը փոխանցվել է կենտրոնական բանկի հաշվին»,- նրա խոսքերն է մեջբերում Fars գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցը բացելու մասին։ Վաշինգտոնը զգուշացրել էր, որ կշարունակի Իրանի ծովային շրջափակումը մինչև կողմերի միջև վերջնական գործարքի կնքումը։
Դրանից հետո ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հայտնեցին, որ Իրանը փակել է նեղուցը մինչև ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման ամբողջական վերացումը։ ԻՀՊԿ-ն նավատերերին կոչ է արել հետևել բացառապես իրանական կողմի հանձնարարականներին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի վերաբերյալ բնութագրել է որպես վստահություն չներշնչող։










