ԱՄՆ ԶՈւ-ն Իրանի ծովային շրջափակման սկզբից ի վեր վերաուղղորդել է 31 նավ, որոնք ուղևորվում էին դեպի իրանական նավահանգիստներ

10:32 • 23.04.26

ԱՄՆ զինված ուժերը Իրանի ծովային շրջափակման սկզբից ի վեր վերաուղղորդել են 31 նավ, որոնք ուղևորվում էին դեպի իրանական նավահանգիստներ կամ փորձում էին հեռանալ իսլամական հանրապետության ափերից։ Նման պնդմամբ հանդես է եկել ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը X-ում:

«ԱՄՆ զինված ուժերը Իրանի դեմ շրջափակման շրջանակներում 31 նավի հրահանգել են հետ շրջվել կամ վերադառնալ նավահանգիստ», - ասված է CENTCOM-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ապրիլի 22-ին հայտարարել է, որ Թեհրանը թույլատրելի է համարում Պակիստանում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսումը՝ Միացյալ Նահանգների կողմից իսլամական հանրապետության ծովային շրջափակումը վերացնելու դեպքում։

ԱՄՆ ԶՈւ-ն Իրանի ծովային շրջափակման սկզբից ի վեր վերաուղղորդել է 31 նավ, որոնք ուղևորվում էին դեպի իրանական նավահանգիստներ