«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ (տեսանյութ)

17:11 • 24.04.26

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Ասված է կուսակցության ֆեյսբուքյան էջում։

«ԲՀԿ նախագահին ուղեկցել են նախընտրական ցուցակի թեկնածուները, կուսակցականներն ու համակիրները։

Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը նշել է, որ մենք չենք կարող մոռանալ մեր անցյալը․ եթե մոռանանք, չենք կարող ունենալ ապագա։

«Ինչպես Գերմանիան ընդունեց հրեաների ցեղասպանությունը, նույն կերպ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,– հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը»։