Նեթանյահուն բուժվել է վաղ փուլում հայտնաբերված շագանակագեղձի քաղցկեղից
Վարչապետ Բենիամին Նեթանյահուի առողջական վիճակը գնահատվել է գերազանց՝ շագանակագեղձի վաղ փուլի քաղցկեղի հաջող բուժումից հետո, ինչի մասին առաջին անգամ հրապարակայնորեն հայտնի է դարձել ուրբաթ օրը Վարչապետի աշխատակազմի կողմից տարածված պաշտոնական բժշկական եզրակացությունից: Այս մասին հաղորդում է Jerusalem Post-ը:
Առողջական վիճակի մասին տարեկան հաշվետվությունը, որը թվագրված է 2026 թվականի ապրիլի 20-ով, նշում է, որ 76-ամյա Նեթանյահուն առաջին անգամ վիրահատվել է 2024 թվականի դեկտեմբերի 29-ին՝ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի բուժման նպատակով: «Հադասա» բժշկական կենտրոնում իրականացված միջամտությունը բնութագրվել է որպես հաջողված և առանց բարդությունների:
Հետագա պլանային ՄՌՏ հետազոտությունը շագանակագեղձում հայտնաբերել էր մեկ միլիմետրից պակաս չափի փոքրիկ կասկածելի օջախ: Հետագա ախտորոշիչ թեստերը հաստատել էին շագանակագեղձի վաղ փուլի քաղցկեղի առկայությունը՝ առանց մետաստազների նշանների:










