«Project V»-ն՝ Երևանում. նուտրիցևտիկների բնական համալիրներ՝ ուղղված իմունիտետի և ինքնազգացողության բարելավմանը (տեսանյութ, լուսանկարներ)
Ժամանակակից կյանքի արագ տեմպը, սթրեսը և ոչ հավասարակշռված սննդակարգը հաճախ հանգեցնում են օրգանիզմի վիտամինների և միկրոտարրերի պակասի։ Խնդիրները լուծելու նպատակով «Project V» ընկերությունը բացում է դռները՝ Երևանի Նալբանդյան 13 հասցեում:
«Project V»-ն ներկայացնում է նուտրիցևտիկների համալիր, որը միտված է բարելավելու մարդու էներգիան, իմունիտետը, ընդհանուր ինքնազգացողությունը՝ բնական նյութերով։
«Մեր գործարանը գտնվում է Ֆրանսիայում՝ Ստրասբուրգում: Երկար տարիներ է, ինչ այնտեղ աշխատում է բավականին ուժեղ թիմ։ Մեր նպատակն ամեն ինչ բնական ճանապարհով արտադրելն է: Բոլոր բաղադրիչները, հիմնականում, որոնք հնարավոր է, աճեցվում են Ֆրանսիայում կամ Եվրոպական քաղաքներում՝ ամենաբարձր որակի: Երևանում գտա թիմ և մտածեցի՝ ժամանակն է նաև այստեղ խանութ-սրահ բացելու: Այստեղ ամեն ինչ արվում է գեղեցիկ, ճաշակով և ամեն ինչ շատ արագ է զարգանում»,-ասում է «Project V» ընկերության հիմնադիր-նախագահ Նարեկ Սիրականյանը։
Project V-ն համադրում է գիտական մոտեցումն ու ժամանակակից կյանքի պահանջները՝ առաջարկելով հեշտ օգտագործվող արդյունավետ լուծումներ։ Նուտրիցևտիկները մշակված են՝ լրացնելու օրգանիզմի կարևոր վիտամինների և միկրոտարրերի պակասը։ Ապրանքատեսականին ներառում է տարբեր կոմպոզիցիաներ, որոնք կարող են պարունակել B խմբի վիտամիններ, վիտամին C և D, մագնեզիում և ցինկ, ինչպես նաև հակաօքսիդանտներ: Ընկերությունն առաջարկում է վիտամինային համալիրներ՝ սկսած երեք տարեկանից:
«Խանութի յուրահատկությունն այն է, որ մենք չենք առաջարկում ստանդարտ վիտամիններ, համալիրներ, որոնք կարող եք ամեն տեղ գտնել։ Մենք մի քանի կետ ունենք, որը, գտնում ենք՝ ունիկալ է: Առաջինը՝ ամբողջ պրոդուկցիան, գործարանը՝ Ֆրանսիայում: Այն մերն է, այսինքն՝ մենք ոչ մեկից չենք գնում ոչ մի բան, մեր պրոդուկցիան ամբողջովին՝ ֆորմուլաներից սկսած, մեր աշխատանքն է»,-նշում է «Project V» ընկերության Հայաստանի ղեկավար Անթառամ Անտոնյանը:
Արտադրվող բաղադրիչները նպաստում են էներգիայի բարձրացմանը, հոգնածության նվազեցմանը, իմունային համակարգի նորմալ աշխատանքին, նյարդային համակարգի հավասարակշռությանը, մաշկի և մազերի վիճակի բարելավմանը: Այն նուտրիցևտիկների համալիր է, որը չի փոխարինում դեղամիջոցներին:
«Project V»-ի երկրորդ առանձնահատկությունը Qtest-ի առկայությունն է, որն այցելուները կարող են անցնել և րոպեների ընթացքում պարզել՝ ի՞նչ վիտամինային պակաս ունեն և ի՞նչն ու ինչպե՞ս է կարելի այն լրացնել:
«Երրորդ կետն ունիկալության այն է, որ ամբողջը բնական էքստրակտներ են՝ բույսերից, մրգերից ու այն տեխնոլոգիան, որով մենք այդ էքստրակտը փակում ենք կապսուլայի մեջ, կոչվում է կրիոդրաբլենիա, այսինքն՝ ազոտով սառացնում ենք բույսը կամ միրգը, հետո մանրացնում ու փակում այդ էքստրակտը կապսուլայի մեջ և դուք ստանում եք 100%-անոց բնական հավելում»,-մանրամասնում է Անթառամ Անտոնյանը:
Ընկերությունն իր ներկայությամբ նպատակ ունի բարձրացնելու առողջ ապրելակերպի մասին իրազեկվածությունը, ձևավորել վստահություն սպառողների շրջանում, ներկայացնել նուտրիցևտիկների իրական օգտակարությունը և խթանել առողջ սովորությունների ձևավորմանը, որի նպատակով էլ այսօրվանից բոլոր ցանկացողները կարող են այցելել «Project V»-ի խանութ-սրահ:

















