Փաշինյանն ասում էր՝ ժողովուրդը տուգանքի «մատերիալ» չի, հիմա գույքահարկն ավելացել է. Ծառուկյանը՝ քաղաքացիներին

12:26 • 25.04.26

Հիշո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում։ Ասում էր՝ ժողովուրդը տուգանքի «մատերիալ» չի: Այս մասին Լոռու մարզ կատարած այցի ժամանակ, քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է Գագիկ Ծառուկյանը։

«Հիմա գույքահարկը ձեզ մոտ 100% ավելացել է: Ավելացել է 60%, տարին՝ 20%: 

Ասում եմ՝ 60% ավելացրել եք, գոնե կանգնեցրեք, մարդիկ հարմարվեն այս ծանրությանը»,-նշել է նա: