Իրանում ինտերնետի անջատումը շարունակվում է արդեն գրեթե երկու ամիս

13:04 • 27.04.26

Իրանի տարածքում ինտերնետ հասանելիությունը գրեթե ամբողջությամբ բացակայում է ավելի քան 58 օր։ Այս մասին X-ում գրել է NetBlocks միջազգային մոնիտորինգային ծառայությունը:

«Իրանում ինտերնետի անջատումը շարունակվում է արդեն 59-րդ օրը կամ 1 392 ժամ»,- նշել է ծառայությունը:

Այս արգելափակումը դարձել է ամենաերկարը ամբողջ երկրի մասշտաբով՝ աշխարհում դիտարկումների ողջ պատմության ընթացքում։