ԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է Խաղաղ օվկիանոսում թմրամիջnցների մաքuանենգությամբ զբաղվողների նավին

10:35 • 27.04.26

Ապրիլի 26-ին «Southern Spear» միացյալ օպերատիվ խումբը հարվածել է ահաբեկչական կազմակերպությունների կողմից շահագործվող մի նավի: Հայտնում է ԱՄՆ ԶՈւ Հարավային հրամանատարությունը:

Հետախուզական տվյալները հաստատել են, որ նավը ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում թմրամիջոցների մաքսանենգության հայտնի երթուղիներով և մասնակցում էր թմրամիջոցների մաքսանենգության գործողություններին: Գործողության արդյունքում լիկվիդացվել են երեք տղամարդ: