Մենք՝ բրիտանացիներս նույնպես կատարեցինք Սպիտակ տան կառուցապատման փոքրիկ փորձ 1814 թվականին. Չարլզ III-ը կատակել է Կոնգրեսում

10:03 • 29.04.26

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ կատակել է 1814 թվականին բրիտանացիների կողմից շենքն այրելու վերաբերյալ՝ դա անվանելով կառուցապատման փոքրիկ փորձ և այն համեմատելով արևելյան թևի ներկայիս վերակառուցման հետ, որը նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Այս առիթով չեմ կարող չնկատել փոքրիկ փոփոխությունները արևելյան թևում, պարոն նախագահ, անցյալ տարի ձեր՝ Վինձորի ամրոց այցելությունից հետո: Եվ, ցավոք, մենք՝ բրիտանացիներս, իհարկե, նույնպես կատարեցինք Սպիտակ տան կառուցապատման փոքրիկ փորձ 1814 թվականին»,- հայտարարել է միապետը:

Բրիտանական զորքերը 1812-1815 թվականների անգլո-ամերիկյան պատերազմի ժամանակ հարձակվել են Վաշինգտոնի վրա, որի ընթացքում այրել են բազմաթիվ կառավարական շենքեր, այդ թվում՝ Սպիտակ տունը և Կապիտոլիումը:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Չարլզ III-ը այցով ժամանել է ԱՄՆ։ Երեքշաբթի թագավորը ելույթ է ունեցել Կոնգրեսի առջև։ Դա 1991 թվականից ի վեր բրիտանական թագավորական ընտանիքի անդամի առաջին ելույթն էր Կոնգրեսի երկու պալատների առջև։ Այն ժամանակ թագուհի Ելիզավետա II-ը բրիտանական միապետներից առաջինն էր, ով ելույթ ունեցավ ամերիկյան օրենսդիրների առջև: