Չարլզ III-ը Թրամփին նվիրել է HMS Trump սուզանավի զանգը
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրել է բրիտանական HMS Trump սուզանավի զանգը, հայտնում է CNN-ը։
«Ուրախ եմ որպես անձնական նվեր ձեզ մատուցել բնօրինակ զանգը, որը կախված է եղել ձեր քաջարի անվանակցի նավախցիկի վրա։ Թող այն վկայություն դառնա մեր երկրի ընդհանուր պատմության և փայլուն ապագայի մասին»,- ասել է թագավորը։
Նա հավելել է, որ եթե Թրամփին երբևէ պետք լինի կապվել Մեծ Բրիտանիայի հետ, բավական կլինի պարզապես զանգահարել։
HMS Trump-ը ջուր է իջեցվել 1944 թվականին և ծառայել է, մասնավորապես, բրիտանական խաղաղօվկիանոսյան նավատորմի կազմում։
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և նրա կին Կամիլան պետական այցով ժամանել են ԱՄՆ, որտեղ կգտնվեն մինչև ապրիլի 30-ը։ Սա 2007 թվականից ի վեր բրիտանական միապետի առաջին պետական այցն է երկիր. այն ժամանակ Ելիզավետա II թագուհին այցելել էր նախագահ Ջորջ Բուշ կրտսերի հրավերով։










