Իսրայելի պաշտպանnւթյան բանակը հայտնել է Լիբանանի հարավում Հեզբոլլահի հինգ անդամի լիկվիդացման մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Լիբանանի հարավում Հեզբոլլահի հինգ անդամի լիկվիդացման մասին, որոնք, իսրայելցի զինվորականների պնդմամբ, վտանգ էին ներկայացնում ՑԱԽԱԼ-ի ուժերի համար: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
«Երեկ Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Հեզբոլլահի հինգ գրոհայինի, որոնք գործում էին Լիբանանի հարավում իսրայելցի զինվորների մերձակայքում և անմիջական սպառնալիք էին ներկայացնում»,- ասվում է հայտարարության մեջ:
ՑԱԽԱԼ-ում հավելել են, որ չորեքշաբթի Հեզբոլլահի ուժերը պայթուցիկով բեռնված անօդաչու թռչող սարքեր են արձակել Լիբանանի հարավում իսրայելական զորքերի տեղակայման ուղղությամբ:
«Անօդաչուները պայթել են իսրայելցի զինվորների կողքին: Տուժածների մասին տվյալներ չեն ստացվել: Այս միջադեպերը հանդիսանում են հրադադարի մասին համաձայնագրերի խախտում Հեզբոլլահի» կողմից, - հայտարարել են մամուլի ծառայությունից:










