«Սարդ-մարդն» ու «Մարվելի» հերոսները՝ ԿԸՀ-ում. «Բոլորին դեմ եմ» կուսակցության ներկայացուցիչներին կես ժամ թույլ չեն տվել մասնակցել ԿԸՀ նիստին

10:37 • 03.05.26

«Բոլորին դեմ եմ» կուսակցության լիազոր ներկայացուցչին շուրջ կես ժամ թույլ չեն տվել մասնակցել ԿԸՀ նիստին, որտեղ վիճակահանությամբ պետք է որոշվեին քաղաքական ուժերի քվեաթերթիկների հերթական համարները:

Ուշացման պատճառը եղել է կուսակցության անդամների արտասովոր տեսքը. լիազոր ներկայացուցիչը հանձնաժողովի նիստին է ներկայացել Spider-Man-ի հագուստով, իսկ նրան ուղեկցող կուսակիցները եղել են Marvel-ի այլ հայտնի հերոսների կերպարներով:

Մոտ 30 րոպե տևած քննարկումներից և իրավական պարզաբանումներից հետո, ներկայացուցչին, այնուամենայնիվ, թույլատրվել է մուտք գործել դահլիճ։

Հիշեցնենք, որ այսօր ԿԸՀ-ն վիճակահանությամբ որոշում է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համարները: