Իսրայելի բանակը երկրի հյուսիսում Լիբանանի կողմից նոր գնդակnծություն է արձանագրել
Իսրայելացի զինվորականները Լիբանանի տարածքից նոր գնդակոծություն են արձանագրել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բանակի մամուլի ծառայությանը։
Գնդակոծության սպառնալիքի պատճառով օդային տագնապ է հայտարարվել երկրի հյուսիսում՝ սահմանամերձ Ավիվիմ ավանի շրջանում։
Զինվորականների տեղեկությունների համաձայն՝ Իսրայելի ուղղությամբ արձակվել է մի քանի արկ, որոնցից մեկը որսացվել է։ Որսման մյուս փորձերի արդյունքները ճշտվում են։
«Այս միջադեպը Հեզբոլլահ-ի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների հերթական խախտումն է»,- հայտարարել են իսրայելական բանակում։










