Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան

09:40 • 04.05.26

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան։

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Թուրքիայի փոխնախագահին դիմավորեց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ 

Յըլմազը Երևան է ժամանել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։