Մակրոնը պետք է լուծի ֆրանսիացիների խնդիրները, այլ ոչ թե երգի Փաշինյանի հետ. Ֆլորիան Ֆիլիպո
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ոգեշնչված երգում է հանրության առջև՝ իր երկրի տնտեսական խնդիրները լուծելու փոխարեն։ Այս մասին X-ում գրել է ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։
«Այն բանից հետո, երբ Մակրոնը երեկ դրսևորեց իրեն վազորդի և շների դայակի դերում, այսօր Մակրոնը ոգեշնչված երգիչ է: Մինչդեռ տասնյակ միլիոնավոր ֆրանսիացիներ երջանիկ կլինեին միջոցառումների ընդունման համար, օրինակ՝ բենզինի գների ոլորտում»,- գրել է Ֆիլիպոն:
Ֆիլիպոն նաև հերթական անգամ քննադատել է Հարավամերիկյան ընդհանուր շուկայի երկրների հետ առևտրային համաձայնագիրը, որի արդյունքում Հարավային Ամերիկայից էժան գյուղատնտեսական արտադրանքն ազատորեն կմուտք գործի Եվրոպա։
Հիշեցնենք, որ Երևանում տեղի ունեցած ընթրիքի ժամանակ Մակրոնը նստել է ջազային երաժիշտ Վահագն Հայրապետյանի կողքին և սկսել է երգել ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի «La Bohème» երգը, իսկ ջազմենը նրան աջակցել է դաշնամուրի նվագակցությամբ։ Ընթացքում նրանց է միացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով սկսել է նվագակցել նրանց հարվածային գործիքներով։










