Նոր կանոնակարգերը կապահովեն Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը․ ԻՀՊԿ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային հրամանատարությունը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում անվտանգ և կայուն նավարկությունը կապահովվի, քանի որ ագրեսորների սպառնալիքները վերացվում են և նոր ընթացակարգեր են ներդրվում։
Իրանական կողմը նշել է միջազգային առևտրային նավատորմի ներկայացուցիչների հետ կառուցողական փոխգործակցությունը։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Պարսից և Օմանի ծոցերում գտնվող նավերի նավապետներին և սեփականատերերին Հորմուզի նեղուցով տարանցման ժամանակ Իրանի կանոնակարգերը պահպանելու և տարածաշրջանային նավագնացության անվտանգության ապահովման գործում նրանց արդյունավետ ներդրման համար», - ասվում է հայտարարության մեջ։
Հրամանատարությունը ընդգծել է, որ տարածաշրջանում իրավիճակը մտնում է կայունության նոր փուլ։ Նշվում է, որ «նոր ընթացակարգերի» ներդրումը կկազմի երկարաժամկետ տարանցիկ անվտանգության հիմքը։














