Հայաստանի Ռուսաստանից կախվածությունը հենց հիմա ամենաբարձր մակարդակի վրա է, եթե ուզեմ էլ, չեմ կարող դա հասցնել ավելի մեծ մակարդակի․ Սամվել Կարապետյան

13:18 • 07.05.26

Հայաստանի Ռուսաստանից կախվածությունը հենց հիմա ամենաբարձր մակարդակի վրա է, եթե ձեզ թվում է՝ Հայաստանի իշխանությունների, Հայաստանի բյուջեի հաշվին է այսօր Հայաստանն ապրում ու զարգանում, դուք սխալվում եք, դա ամբողջությամբ կախված է դրսի տրանսֆերներից, գալիս են բյուջեին համարժեք գումարներ հենց Ռուսաստանից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը

«Դրա համար կախվածությունը ես ավելի մեծ մակարդակի, եթե ուզեմ էլ, չեմ կարող հասցնել, բայց ես հասկանում եմ,որ Ռուսաստանը եղել է, լինելու է մեր ռազմավարական դաշնակիցը, գլխավոր տնտեսական դաշնակիցը, որովհետև մենք ուրիշ հնարավորություն այսօր չունենք, տարիների ընթացքում դուք կտեսնեք, որ մենք գրավում ենք այլ շուկաներ և այդ կախվածությունը քչանալու է»,-ասել է Կարապետյանը։

Հայաստանի Ռուսաստանից կախվածությունը հենց հիմա ամենաբարձր մակարդակի վրա է, եթե ուզեմ էլ, չեմ կարող դա հասցնել ավելի մեծ մակարդակի․ Սամվել Կարապետյան