Բացօթյա սեզոն․ ու՞ր գնալ լանչին կամ ընթրիքին (լուսանկարներ)
Վերջապես Երևանում եղանակը տաքացել է։ Նշանակում է՝ բացօթյա սրճարաններն ու ռեստորանները դառնում են նորից պահանջված։ Մաքուր օդ, հաճելի արև, քաղաքային ռիթմ․ երևանցիներն ու քաղաքի հյուրերն այս օրերին իրոք երկար էին սպասել։
Ջերմ եղանակը վայելելու համար առանձնացրել ենք մի քանի ռեստորաններ և սրճարաններ՝ տարբեր միջավայրերի և խոհանոցների սիրահարների համար։
ՍանտաՖե․ մայրիկները շատ էին սպասել
Արդեն մեկ ամիս իր սեզոնային գործունեությունն է մեկնարկել Կասկադի անմիջապես հարևանությամբ տեղակայված ՍանտաՖե ռեստորան-սրճարանը։ Այն հատկապես հայտնի է իր հարուստ եվրոպական խոհանոցով, բարով և մանկական խաղահրապարակով։ Մինչ ծնողները վայելում են իրենց հանգիստ ժամանցը, երեխաները հագեցած ժամանակ են անցկացնում մաքուր, ապահով և զվարճալի խաղահրապարակում՝ հատուկ խաղավարների ուղեկցությամբ։ Սրճարանային հատվածում հասանելի է նաև մանկական մենյու և հեղինակային մի շարք աղանդերներ ու ձեռագործ պաղպաղակներ։
Ռեստորանային հատվածը՝ հատկապես բացօթյա հարմարավետ բազմոցները, հիանալի են ընտանեկան ու ընկերական հավաքույթների, առիթների և հանդիպումների համար։
Ի դեպ, ռեստորանի հարուստ մենյուից բացի՝ հնարավոր է պատվերներ գրանցել նաև հարևանությամբ գտնվող Կագայակի ճապոնական ռեստորանի մենյուից։
Երեկոյան ժամերի համար ամրագրումներն անհրաժեշտ է կատարել նախապես։



Կագայակի․ իրական ճապոնական խոհանոց
ՍանտաՖեի անմիջապես հարևանությամբ է գտնվում Կագայակի ճապոնական բացօթյա ռեստորանը։ Այն պարզապես արևելյան խոհանոց չէ․ ռեստորանի դիրքավորումը շատ հստակ է․ այստեղ մատուցվում է միայն ճապոնականը՝ Ճապոնիային հարիր մինիմալիզմով, համերի խորությամբ և մատուցման մշակույթով։
Եթե քաղաքի կենտրոնում փնտրում եք վայր, որտեղ երևանյան ռիթմը կհամադրեք ճապոնական համային հանգստության հետ, ապա Կասկադի հենց դիմաց՝ Մոսկովյան 29/4-ում, կգտնեք Կագայակին։



Կազա Նոստրա․ իտալականը միշտ ճիշտ ընտրություն է
Սիզընս այգու հարևանությամբ է գտնվում Կազա Նոստրա իտալական խոհանոցը, որը ևս ունի բաց վերանդա։ Ռեստորանը բոլորի համար է՝ գործընկերներ, ընկերներ, ընտանիքներ, հատուկ հավաքներ, պարզապես սիրելի մարդու հետ հանդիպում լանչի կամ ընթրիքի սեղանի շուրջ։ Ռեստորանի առավելությունն իր համեղագույն խոհանոցն է՝ պաստայի, պիցցայի, ռիզոտտոյի լայն տեսականի, այլ հեղինակային ուտեստներ, գինիների հարուստ ընտրանի։
Երբ ասում են, թե այս ռեստորանում ավելի համեղ է, քան Իտալիայում, թվում է չափազանցություն այնքան ժամանակ, քանի դեռ չեք եղել ո՛չ Իտալիայում, ո՛չ էլ Կազա Նոստրայում։
Բաց վերանդայի ամրագրումը ևս անհրաժեշտ է կատարել նախապես։




Պանդոկ Երևան Գետափին․ բնություն, երաժշտություն, տոն
Երևանի կենտրոնից ընդամենը 7 րոպե հեռավորությամբ է գտնվում Պանդոկ Երևան Գետափին ռեստորանը՝ Հրազդան գետի ափին, բնության գրկում։ Ընդարձակ, կանաչ ու խաղաղ ցերեկային ժամերին, զով, աշխույժ ու երաժշտական՝ երեկոյան։
Այստեղ ամեն օր՝ 19։00-ից, կենդանի համերգային ծրագիր է՝ դասական երաժշտությունից մինչև ազգային ու էստրադային կատարումներ, Հայաթ փրոջեքթից մինչև Կամո Սեյրանյան։ Պանդոկ Երևան Գետափինն այս ամենի մեջ առանձնանում է նաև իր թատերական-երաժշտական ներկայացումներով՝ հիմնված հայկական առասպելների վրա։ Ռեստորանը հեղինակել և բեմադրել է Արա Գեղեցիկ ու Հայկ և Բել ներկայացումները, որոնք ևս ամեն օր ցուցադրվում են։
Ռեստորանն իրապես մեծ է․ այստեղ կարելի է նշել ծնունդից մինչև հարսանիք ու նշանադրություն, ընկերական հավաքույթներից մինչև գործընկերային հատուկ առիթներ, կորպորատիվներ, թիմբիլդինգներ, գաստրոտուրեր։




Սմոքինգ Շեֆ․ սթեյք ու գինի, թե՞ գինի և սթեյք
Բացօթյա սեզոնի ամենաակտիվ փողոցը, որևէ մեկը չի վիճարկի, Սարյանն է։ Այն միշտ ակտուալ է, ինչպես ակտուալ են որակյալ միսն ու բարձրակարգ սթեյքը։ Սմոքինգ Շեֆը Սարյանի ամենակենտրոնական մասում է՝ Սարյան-Պուշկին խաչմերուկին՝ կողային հատվածում երկհարկանի բաց վերանդայով։ Ռեստորանն իդեալական է և՛ ցերեկային, և՛ երեկոյան ժամերին այցելության համար։
Սթեյքի և լավ գինու սիրահարների համար Սմոքինգը քաղաքում յուրահատուկ վայր է՝ տեղականից մինչև ներմուծված բարձրակարգ մսեր, անգամ ճապոնական վագյու։ Օրիգինալ տարեդարձներ, գործընկերային լանչեր, ընկերական հավաքներ, սիրելիի հետ ընթրիք, պարզապես մեկ բաժակ կարմիր գինի․ բարձրակարգ սպասարկման և հարուստ մենյուի համադրությամբ Սմոքինգ Շեֆն իրապես դարձել է երևանյան գաստրոքարտեզից պայծառ կետերից մեկը։




Սիզընս՝ Սվիթլենդ, ռեստորան, սրճարան
Իսկ ինչու՞ է մեր ցանկում Սիզընսը վերջում հայտնվել։ Այն պարզ պատճառով, որ քաղաքում Սիզընսի մասին գրեթե բոլորը գիտեն։ Սիզընս ռեստորանի և Սվիթլենդի բացօթյա հատվածներն ամենասիրելին են, հատկապես՝ առավոտյան նախաճաշերի ժամանակ․ մեղմ արև, աննկարագրելի նախաճաշեր, թարմ թխված աղանդերի բույր։ Հարևանությամբ Սիզընս այգին է, որի շատրվանների բացմանը ևս հաշված օրեր են մնացել։ Նաև հենց այս այգում են վաճառվում Սիզընսի ձեռագործ պաղպաղակները՝ պատրաստված բնական, անարատ կաթից։
Այգու վերջնամասում Սիզընս բացօթյա սրճարանն է՝ իր աղցաններով, մսային սեթերով, թարմ ծովամթերքով, պաստաներով ու պիցցաներով։
Ամառային Երևանի շունչն արդեն ամենուր է, սակայն ամենուր չէ, որ կարելի է գտնել համեղ խոհանոց, լավ սպասարկում և բարձրակարգ մթերքներ։ Այնպես որ, մեր այս ցանկը թող օգնի ձեզ բացահայտել քաղաքի լավագույն բացօթյա վայրերն ու կատարել ճիշտ ընտրություն։















