Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է

17:17 • 17.05.26

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է։

«Երթևեկությունը վերականգնված է և իրականացվում է բնականոն, երկկողմանի ռեժիմով ուղևորափոխադրում:

Շնորհակալություն ենք հայտնում ձեր համբերատարության և ըմբռնման համար»,- նշված է գրառման մեջ։