SOAD-ը Երևանու՞մ․ սրա հետ կապված, կարծես, շփոթմունք կա․ Սերժ Թանկյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

13:44 • 24.05.26

Սերժ Թանկյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հուլիսին System of a Down-ը Երևանում համերգ է տալու։

«SOAD-ը Երևանու՞մ։ Սրա հետ կապված, կարծես, շփոթմունք կա։ Մենք պլանավորում էինք համերգ ունենալ այս տարվա հուլիսին, բայց որոշեցինք հետաձգել այն լոգիստիկ և ժամանակային բարդությունների պատճառով։ Մենք դրա մասին կհայտարարենք, երբ պարզ լինի նոր ժամկետը»,- Ինստագրամի սթորի բաժնում գրել է Թանկյանը։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարը անդրադարձել էր այս համերգին և գրել, որ որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը։

Փաշինյանը համերգի մասին ասել էր երեկ քարոզարշավի ժամանակ։