Ռուսաստանի էական աջակցություն Փաշինյանին և ընդդիմության բաց թողած ժամանակ, սա կանխորոշեց ընտրության արդյունքը․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
Ռուսաստանի էական աջակցություն Փաշինյանին և ընդդիմության բաց թողած ժամանակ, սա կանխորոշեց ընտրության արդյունքը։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Հայաստանյան ընդդիմադիր դաշտում շատ ժամանակ բաց թողնվեց հասարակության հետ առարկայական աշխատանքի համար՝ 2021-ից հետո։ Այդ աշխատանքը սկսվեց 2026-ի ընտրություններին ընդառաջ։
Եվ մյուս էական դերը Փաշինյանի ընտրազանգվածի մոբիլիզացիայի հարցում ունեցավ Ռուսաստանը և Ռուսաստանի վարքագիծը։ Դա թեպետ թողնում էր տպավորություն, որ Փաշինյանը ենթարկվում է մեծ ճնշման, արդյունքը վկայեց, որ դա գործնականում աջակցություն էր Փաշինյանին»,- նշել է Բադալյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․














