Լիբանանը գտնվում է Իրանի օկnւպացիայի տակ․ Գիդեոն Սաար

19:52 • 23.06.26

Լիբանանը գտնվում է Իրանի օկուպացիայի տակ, հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։

«Նրանք ասում են, որ Իսրայելը խախտում է Լիբանանի ինքնիշխանությունը: Դա ճիշտ չէ: «Հեզբոլլահը» և Իրանը խախտում են Լիբանանի ինքնիշխանությունը:

Ես չեմ կարծում, որ այս մոլորակի վրա կա որևէ այլ ազգ, որն իր հողի նկատմամբ իրավունքի ավելի լավ փաստաթղթավորված ապացույցներ ունի, քան հրեա ժողովուրդը»,-նշել է նա։