Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղաuպանnւթյшն ճանաչումը և՛ բարոյական, և՛ պատմական պարտք է. Իսրայելի ԱԳ նախարար

09:23 • 26.06.26

Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը և՛ բարոյական, և՛ պատմական պարտք է: Այս մասին X-ի իր էջում գրել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։

«Իսրայելի կառավարության հաջորդ նիստին ես կներկայացնեմ Հայոց ցեղասպանության Իսրայելի կառավարության կողմից պաշտոնական ճանաչման վերաբերյալ բանաձևի առաջարկ:

Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը և՛ բարոյական, և՛ պատմական պարտք է:

Մենք պետք է նաև վճռականորեն դատապարտենք պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նվազեցում կամ աղավաղում:

Բանաձևը հետագայում կներկայացվի Քնեսեթի քվեարկությանը»,- գրել է Սաարը: