Ես առաջադրվել եմ․ Արուսյակ Ջուլհակյանը հաստատել է, որ առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում

14:59 • 28.06.26

Ես առաջադրվել եմ, այս մասին ասել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ լրագրողների հետ զրույցում հաստատելով, որ առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն, Արման Եղոյանը հաստատել էր տեղեկությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վահագն Ալեքսանյանը և Ալխաս Ղազարյանը ևս հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին։