Ճապոնական նորարար շունչը՝ «Տոյոտա Երևան»-ի սրահում. ներկայացվեցին Lexus RZ 350e և Lexus RZ 500e էլեկտրոմոբիլները (տեսանյութ, լուսանկարներ)

10:46 • 01.07.26

Ճշգրտություն, վստահություն և հարմարավետություն. ճապոնական նորարար շունչը հասել է Հայաստան և ներկայացված է «Տոյոտա Երևան»-ի սրահում:

Ընկերությունը հայտարարում է երկու նոր էլեկտրոմոբիլի մասին՝ Lexus RZ 350e և Lexus RZ 500e, որոնցում միավորված են շքեղությունը, տեխնոլոգիան և շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու մոտեցումը:

«Ինչպես հիշում եք, մեր վերջին հանդիպման ժամանակ ես ասացի, որ մոտ ապագայում սպասվում են անակնկալներ։ Այսօր այդ անակնկալներից մեկն է: «Տոյոտա Երևան» ընկերությունը պաշտոնապես ներկայացնում է իր կողմից առաջին անգամ ներմուծված, ամբողջովին էլեկտրական, ճապոնական արտադրության Lexus RZ քրոսվորերը»-ասում է «Տոյոտա Երևան» ընկերության գլխավոր տնօրեն Արամայիս Մայրապետյանը:

Lexus-ի երկու մոդելն էլ համալրված է անվտանգության ժամանակակից համակարգերով, թվային կառավարման լուծումներով և խելացի տեխնոլոգիաներով: Lexus RZ 350e ունի 224, իսկ RZ 500e՝ 380 ձիաուժ հզորություն: Մեքենաների էլեկտրական շարժիչն ապահովում է սահուն ընթացք, որն ուղևորությունը դարձնում է առավել հարմարավետ և հաճելի:

«Ամենաէական առավելությունն այն է, որ մեքենան մաքուր ճապոնական արտադրության է, որն այսօր, մեր օրերում շատ գնահատված է: Այն մարդիկ, ովքեր հավատարիմ են Lexus բրենդին, իրոք կգնահատեն այս մեքենան, չնայած այն փաստին, որ դեռ էլեկտրական մեքենան այդքան հայտնիություն չունի Հայաստանի շուկայում: Վստահ եմ՝ այս մեքենայով մենք կփոխենք այդ կարծրատիպն էլեկտրական մեքենաների մասին և ցույց կտանք  առավելությունները բոլոր մրցակիցների նկատմամբ»,-նշում է «Տոյոտա Երևան» ընկերության վաճառքի խորհրդատու Վլադ Պողոսյանը։ 

Այսպիսով, «Տոյոտա Երևան» ընկերությունը ցույց է տալիս, թե ինչպես է փոխվում ավտոմոբիլային աշխարհը: Եթե ցանկանում եք ծանոթանալ մեքենաների տեխնիկական հնարավարություններին և իրականացնել տեստ-դրայվ՝ կարող եք մոտենալ «Տոյոտա Երևան» ընկերություն՝ Ծովակալ Իսակով 22 հասցե: