Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. միջազգային ջրային ուղին բաց է մնում տարանցման համար․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. միջազգային ջրային ուղին բաց է մնում տարանցման համար։ Այս մասին գրված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ։
«Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը։ Միջազգային ջրային ուղին բաց է մնում տարանցման համար՝ չնայած ԻՀՊԿ-ի սպառնալիքներին և հարձակումներին։
Առևտրային նավերը շարունակում են օգտագործել նեղուցը ԱՄՆ ռազմական աջակցությամբ։ Մայիսի սկզբից ի վեր ամերիկյան ուժերն օգնել են ավելի քան 900 նավի անցնել նեղուցով»,- գրված է հաղորդագրության մեջ։














