Ռուբեն Ռուբինյանից առաջարկ եմ ստացել․ կգլխավորեմ ԱԺ աշխատակազմը․ Դավիթ Համբարյան

14:47 • 02.08.26

Ռուբեն Ռուբինյանից առաջարկ եմ ստացել, կգլխավորեմ ԱԺ աշխատակազմը, այս մասին հայտնել է Դավիթ Համբարյանը։

«Ռուբեն Ռուբինյանից առաջարկ եմ ստացել, և համապատասխան ընթացակարգերից հետո, ենթադրաբար, տեղեկությունը կհաստատվի, ու կգլխավորեմ Ազգային ժողովի աշխատակազմը»,-ասել է Համբարյանը։

Դավիթ Համբարյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնը։

 

Ռուբեն Ռուբինյանից առաջարկ եմ ստացել․ կգլխավորեմ ԱԺ աշխատակազմը․ Դավիթ Համբարյան