Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի հասցեներից մեկում ավտոմեքենա է այրվել
Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիր մարզային փրկարարական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի քաղաքի Բաղրամյան փողոցի հասցեներից մեկում ավտոմեքենա է այրվում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ հրշեջների ժամանումը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Արմավիրի մարզի բնակիչ Արմեն Խլղաթյանին։














