Վաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները

13:46 • 04.08.26

Վաշինգտոն նահանգի ծայրամասերում արդեն երրորդ օրը մոլեգնող անտառային հրդեհները ոչնչացրել են առնվազն 700 շինություն և ստիպել մոտ 64,000 մարդկանց լքել իրենց տները նահանգի՝ բնակչության թվով երկրորդ ամենամեծ քաղաքում և դրա շրջակայքում, հայտնում է Reuters-ը։

Հրդեհները մոխրացրել են ավելի քան 8,000 ակր (3,200 հեկտար) տարածք՝ շաբաթ օրը քաղաքի հյուսիսային ծայրամասում բռնկվելուց ի վեր. քաղաքն ունի շուրջ 230,000 բնակիչ։