Կասեցվել է «Տարոն ջուր» ՍՊ ընկերությանը պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը

12:10 • 07.08.26

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Տարոն ջուր» ՍՊ ընկերությանը պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, ապրանքանիշը՝ «Մեն») արտադրական գործունեությունը:

Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտ ումները, մասնավորաբար՝
- արտադրամասի պատերի որոշակի հատվածներում առկա է եղել բորբոս,
- առաստաղի որոշակի հատվածներ պատրաստված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, եղել է մասնիկների թափվելու վտանգ,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: