Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհների պատճառով մարդկանց տարհանում են

23:16 • 13.08.26

Հունաստանի հյուսիսում գտնվող Խալկիդիկի թերակղզու բնակավայրերից զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին տարհանում են ցամաքով և ծովով՝ ուժեղ քամուց տարածվող անտառային հրդեհի պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը⁠, հրդեհը հասել է առողջարանային բնակավայրերի մոտ գտնվող անտառներին և տներին։ 

Սիվիրի ծովափնյա բնակավայրում մարդկանց տարհանելու համար ներգրավվել են Հունաստանի առափնյա պահպանության, հրշեջ ծառայության և մասնավոր նավեր։ Կրակի դեմ պայքարում է ավելի քան 140 հրշեջ։ Գործողություններին մասնակցում են նաև ինը ինքնաթիռ և յոթ ուղղաթիռ։ 

Մեկ հրշեջ վիրավորվել է, իսկ Սիվիրիի և Կասանդրիայի միջև ճանապարհային երթևեկությունը դադարեցվել է։