Ես կարծում եմ, որ այդպիսի որոշումները նորմալ են քաղաքականության մեջ, դա հայեցողական պաշտոն է, և այդ հայեցողությունը վարչապետինն է. Փաշինյանը՝ Արմեն Գրիգորյանի՝ պաշտոնից հեռացնելու մասին

13:26 • 13.08.26

Այնպես չի, որ ես Արմեն Գրիգորյանի աշխատանքից դժգոհ եմ եղել, բայց այնպես էլ չի, որ ես իմ աշխատանքից այնքան գոհ եմ, որ համարեմ կատարյալ: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ, որ այդպիսի որոշումները նորմալ են քաղաքականության մեջ, դա հայեցողական պաշտոն է, և այդ հայեցողությունը վարչապետինն է»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի՝ Արմեն Գրիգորյանին աշխատանքից հեռացնելու մասին հարցին:

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից: Վարչապետի որոշմամբ՝ Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար։