Չինաստանում թայֆունի պատճառով տարհանվել է 54,000 բնակիչ
ՉԺՀ-ի իշխանությունները օրերս երկրի հարավում գտնվող Գուանսի-Չժուանյան ինքնավար շրջանում 54,000 մարդու տարհանում են իրականացրել «Նարրա» թայֆունի պատճառով։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հստակեցվում է, նման միջոցառումներ են ձեռնարկվել հորդառատ անձրևների և տեղային ջրհեղեղների վտանգի պատճառով։ Որոշ բնակավայրերում արդեն արձանագրվել է մասշտաբային ջրհեղեղ։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ նշված տարածաշրջանում բարձր ռիսկային գոտում է գտնվում 61,000 բնակիչ։ Իրավասու պետական հաստատությունները շարունակում են ջանքեր գործադրել՝ զոհեր թույլ չտալու և տարերքից հասցվող նյութական վնասը նվազագույնի հասցնելու համար։
Չինաստանի Կառավարությունը կենտրոնական բյուջետից մոտավորապես 7,4 միլիոն դոլար է հատկացրել երկրի հարավում գտնվող Գուանսի-Չժուանյան ինքնավար շրջանում «Նարրա» թայֆունի հետևանքները վերացնելու համար։











