Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի հայտարարման դեպքում կփորձեն մեկնել Հայաստան․ Ալեն Սիմոնյան

21:39 • 25.08.26

Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի հայտարարման դեպքում կփորձեն մեկնել Հայաստան։ Այս մասին «Дождь»-ին հայտնել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

«Սահմանին ոչ ոք չի պատրաստվում որևէ մեկին հարցնել, թե ինչու է նա այստեղ եկել։ Ինչպես գիտեք, Ռուսաստանից մարդիկ կարող են Հայաստան գալ առանց արտասահմանյան անձնագրի։ Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան»։ Այստեղ մենք բոլորին սիրում և հարգում ենք։ Նրանք այստեղ կգտնեն այն ամենը, ինչ փնտրում էին Հայաստան գալով։ Իսկ Ռուսաստան կվերադառնան, երբ իրենց հարմար լինի։ Հայաստանը որևէ կերպ չի խոչընդոտի, իսկ եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի»,- ասել է Սիմոնյանը։

Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի հնարավորության մասին վերջին ամիսներին տարբեր աղբյուրներ են գրում։ Կրեմլը, սակայն, օգոստոսի 25-ին նոր մոբիլիզացիայի մասին տեղեկությունները անվանել է «տեղեկատվական կեղծիքներ»։

Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի հայտարարման դեպքում կփորձեն մեկնել Հայաստան․ Ալեն Սիմոնյան