ԱՄՆ-ը տեսանելի ապագայում չի պլանավորում նոր hարվածներ հասցնել Իրանին և կկենտրոնանա Թեհրանի վրա ճնշման այլ միջոցների վրա. Axios
ԱՄՆ-ը տեսանելի ապագայում չի պլանավորում նոր հարվածներ հասցնել Իրանին և կկենտրոնանա Թեհրանի վրա ճնշման այլ միջոցների վրա, այդ թվում՝ պատժամիջոցների միջոցով։ Այդ մասին, ինչպես հայտնել է Axios պորտալը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ծանուցել է մի շարք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին:
Ըստ նրա տվյալների՝ Ռուբիոն հասկացրել է, որ ԱՄՆ-ը չի պլանավորում վերսկսել լայնածավալ ռազմական գործողությունները, բայց չի բացառել հարվածները այն դեպքում, եթե Իրանը առաջինը հարձակում գործի։
Պորտալի աղբյուրների տեղեկություններով՝ ԱՄՆ-ը հույս ունի կենտրոնանալ Իրանի վրա տնտեսական ճնշման ուժեղացման վրա՝ պատժամիջոցների և ծովային շրջափակման, ինչպես նաև նեղուցով հնարավորինս մեծ ծավալով նավթի փոխադրման հաշվին։
Ինչպես նշել է Axios-ի աղբյուրներից մեկը, ամերիկյան վարչակազմը մտադրված է հավատարիմ մնալ այս մոտեցմանը առնվազն մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։
Ամերիկյան վարչակազմի ներկայացուցչի խոսքով, որը բերում է պորտալը, ԱՄՆ-ը բանակցություններ չի վարում Թեհրանի հետ, բայց ելնում է նրանից, որ ճնշումը կարող է նպաստել Իրանի՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձին։










