Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհը

13:48 • 31.08.26

Օգոստոսի 31-ին՝ ժամը 02։39-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան Առինջի Խաչատուր Աբովյան 8-րդ փողոցում այրվում է տուն: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։36-ին, մարվել՝ 04։00-ին։