ՌԴ ԶՈւ-ն անցյալ գիշեր զանգվածային hարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի օբյեկտներին. կան զnhեր և վիրավnրներ

11:42 • 01.09.26

ՌԴ ԶՈւ-ն անցյալ գիշեր զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի օբյեկտներին, հայտնում է Euronews-ը:

«Այս գիշեր Կիևի մարզը ենթարկվել է ռուսական հրթիռների և հարվածային անօդաչուների զանգվածային հարձակման»,- գրել է Կիևի մարզային ռազմական վարչության ղեկավար Տիմուր Տկաչենկոն։

Հարձակման էր ենթարկվել «Ուկրզալիզնիցյա»-ի երկաթուղային դեպոն։ Զոհվել է վեց աշխատակից, ինչպես հայտնել է ձեռնարկության ղեկավար Ալեքսանդր Պերցովսկին։ 

Կիևից արևելք գտնվող Բորիսպոլում գնդակոծությունների հետևանքով զոհերի և տուժածների թիվը աճել է։ Մարզային ռազմական վարչության ղեկավար Տկաչենկոյի տեղեկություններով՝ զոհվել է առնվազն 4 մարդ, 13-ը ստացել են վնասվածքներ։ Նրա տվյալներով՝ գիշերը ռուսական արկն ընկել է հինգհարկանի բնակելի շենքի վրա։ Վնասվել են նաև 11 մասնավոր տուն, ձեռնարկություն, խանութ, ավտոմեքենաներ, պահեստային շինություններ և բենզալցակայան։