«La Dolce Vita»-ն Երևանո՞ւմ. լեգենդար «Cipriani»-ի սեփականատիրոջ «լուռ» այցն ու նոր նախագծի սպասումը

19:52 • 04.09.26

Եթե օրերս Երևանի կենտրոնում նկատել եք իտալական նրբագեղությամբ աչքի ընկնող հյուրերի, ապա չեք սխալվել։ Մայրաքաղաքում էր հյուրընկալության համաշխարհային առաջատարներից մեկի՝ լեգենդար «Cipriani» բրենդի սեփականատեր Ջուզեպպե Չիպրիանին։ Այո՛, խոսքը հենց այն ընտանիքի մասին է, որն աշխարհին նվիրել է հայտնի «Բելլինի» կոկտեյլն ու կուլտային կարպաչոն, և որի ռեստորաններում ու փակ ակումբներում ժամանակ են անցկացնում Հոլիվուդի աստղերն ու միլիարդատերերը։

Իտալացի բիզնեսմենի այցի ընկերակցությունն ավելի քան խոսուն էր։ Ինչպես պարզ դարձավ համացանցում հայտնված կադրերից, պարոն Չիպրիանիին Երևանում հյուրընկալել և ուղեկցում էր պրեմիում անշարժ գույքի հայաստանյան առաջատարի՝ «Ռենշին» ընկերության ղեկավար թիմը` Էդուարդ Մարությանը, և կարելի է ենթադրել, որ նա Հայաստանում էր «Ռենշինի» ղեկավարների հրավերով։ Նրանք միասին վայելում էին քաղաքի ինքնատիպ միջավայրն ու ուսումնասիրում Երևանի զարգացող լայֆսթայլը։

Ի՞նչ են ծրագրում իտալական լյուքս-բրենդն ու հայկական կառուցապատողը։ Իմանալով «Ռենշինի» աշխատաոճը՝ կարելի է ենթադրել, որ հայաստանյան լյուքս անշարժ գույքի շուկայում հետաքրքիր համագործակցություն է սպասվում։ Չէ՞ որ նախկինում ևս, երբ ընկերությունը Հայաստան էր հրավիրում միջազգային համբավ ունեցող հեղինակությունների, դրան կարճ ժամանակ անց անմիջապես հաջորդում էր որևէ նոր, քաղաքի շունչը փոխող նախագծի ազդարարումը։ Այս իմաստով, համաշխարհային լավագույն փորձն ու աստղերին Հայաստան բերելը վերջնականապես դարձել է ընկերության ֆիրմային ձեռագիրը։

Արդյո՞ք  «Ռենշինի» և «Cipriani»-ի միջև կլինի համագործակցություն և որ ոլորտում. կառուցապատողն առայժմ ինտրիգը պահում է ու փակագծեր չի բացում։ Բայց խորհուրդ ենք տալիս ժամանակ առ ժամանակ աչքի անցկացնել ընկերության պաշտոնական renshin.am կայքը՝ մայրաքաղաքի ամենասպասված ու շքեղ նորությանը առաջինը ծանոթանալու համար։ Մեկ բան հաստատ է՝ Երևանի կենսակերպը շուտով իտալական նոր, շատ թանկարժեք ու ոճային համեմունք է ստանալու։