Իրանը փորձարկել է նոր hականավային hրթիռ. այն անցել է ամերիկյան ավիակրի վրայով

10:36 • 07.09.26

Իրանը փորձարկել է նոր hականավային hրթիռ. այն անցել է ամերիկյան ավիակրի վրայով: Այդ մասին աղբյուրները հայտնել են Press TV հեռուստաալիքին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք առաջին անգամ ենք փորձարկել մեր հականավային հրթիռն ուղղակիորեն ամերիկյան ռազմական նավի վրայով», - հայտարարել է իրանական անվտանգության ծառայության ներկայացուցիչը։

Ավելի ուշ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին հաստատել է փորձարկման անցկացումը՝ հստակեցնելով, որ ավիակիրը շտապել է լքել թեստավորման գոտին արձակումից անմիջապես հետո։

Ավելի վաղ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր իրանական երեք նավթային լցանավի հարվածների ենթարկելու մասին:

«Կենտրոնական հրամանատարության ուժերը սեպտեմբերի 5-ին հարվածներ են հասցրել իրանական երեք նավթային տանկերների այն բանից հետո, երբ ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներ էր արձակել տարածաշրջանային ջրերը հսկող ԱՄՆ երկու նավերի ուղղությամբ»,- ասված էր CENTCOM-ի հրապարակման մեջ:

Իրանը փորձարկել է նոր hականավային hրթիռ. այն անցել է ամերիկյան ավիակրի վրայով