Ուկրաինայի աջակցության վարկի միջոցով Ուկրաինային տրամադրել ենք 8,47 միլիարդ եվրո․ Կալաս

20:19 • 07.09.26

Ուկրաինայի աջակցության վարկի միջոցով մենք Ուկրաինային տրամադրել ենք առաջին 8,47 միլիարդ եվրոն։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Հաստատվել է ևս 6,1 միլիարդ եվրո, այդ թվում՝ օդային պաշտպանության համար, որը նրանց այդքան անհրաժեշտ է։

Մենք նաև աշխատում ենք մինչ օրս ամենածանրակշիռ պատժամիջոցների ցանկերի վրա։ Ուկրաինային ավելի շատ աջակցություն և Մոսկվայի վրա ավելի շատ ճնշում՝ սա այս պատերազմն ավարտելու ամենաարագ ճանապարհն է»,-նշել է նա։

Ուկրաինայի աջակցության վարկի միջոցով Ուկրաինային տրամադրել ենք 8,47 միլիարդ եվրո․ Կալաս