Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը

21:18 • 09.09.26

Մեկնարկել է Apple-ի iPhone 18 շարքի սմարթֆոնների շնորհանդեսը։

Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը։ Նոր մոդելները կլինեն 4 գույնով։

iPhone 18-ը լիցքավորվում է մինչև 50%՝ 15 րոպեում։

iPhone 18 Pro Max-ը լիցքավորումից հետո աշխատում է մինչև 30 ժամ։ iPhone 18 Pro-ի նոր տեսախցիկը գերազանցել է բոլոր ակնկալիքները․ առաջին անգամ հնարավոր է կարգավորել դիաֆրագմայի բացվածքը։

Apple-ը նաև ներկայացրեց նոր AirPods 5-ը, Apple Watch Series 12-ը: Apple-ը հայտարարեց նոր մոդելների մինչև 36 ժամ մարտկոցի աշխատանքի, 15 րոպեում 50% լիցքավորման մասին: 

 A20 Pro-ն iPhone 18 Pro-ի նոր պրոցեսորն է։ Արտադրված 2 նմ պրոցեսով, այն ունի 10 CPU միջուկ և 20%-ով ավելի արագ է։ Գրաֆիկայի կատարողականությունը բարձրացել է 40%-ով, իսկ 32 միջուկանի նեյրոնային շարժիչը օգնում է LLM-ին։

Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը