Խաղաղության պայմանները, որոնք ԱՄՆ-ը հաջորդ անգամ առաջարկելու է Ուկրաինային, ավելի վատն են լինելու․ Գերագույն ռադայի պատգամավոր

11:34 • 09.09.26

Խաղաղության պայմանները, որոնք ԱՄՆ-ը հաջորդ անգամ առաջարկելու է Ուկրաինային, ավելի վատն են լինելու նրանցից, որոնք Կիև կատարած վերջին այցի ընթացքում հայտարարել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Նման կարծիք է հայտնել Գերագույն ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այո՛։ Այն պայմանները, որոնք բերել էին նրանք, ուղղակի անհեթեթություն են», - պատասխանել է նա ուկրաինացի լրագրող Լանա Շևչուկի համապատասխան հարցին։

Հիշեցնենք, որ Ուիթքոֆն ու Քուշները սեպտեմբերի 5-ին եղել են Մոսկվայում, որտեղ նրանց ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հաջորդ օրը նրանք Կիևում հանդիպել են Վլադիմիր Զելենսկիի հետ։ Սկորոխոդի խոսքով՝ ԱՄՆ ներկայացուցիչները Ուկրաինային բերել են խաղաղության պայմաններ, որոնք ավելի վատն են, քան նախորդները։