Մոսկվան դժվար թե ՀՀ-ում պալատական հեղաշրջման գնա,եթե Փաշինյանը հատի կարմիր գիծը, Արևմուտքը կարող է անցնել պլան Բ-ի․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
Մոսկվան դժվար թե ՀՀ-ում պալատական հեղաշրջման գնա,եթե Փաշինյանը հատի կարմիր գիծը, Արևմուտքը կարող է անցնել պլան Բ-ի:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Չեմ տեսնում հավանականություն, որ Ռուսաստանը պալատական հեղաշրջում անի Հայաստանում։ Սովորաբար, տարբեր երկրներում, նման գործիքներ կիրառել է Արևմուտքը։
Այս պահին չեմ նկատում, որ Արևմուտքը ունի Փաշինյանին հեռացնելու ցանկություն։ Երբ Փաշինյանը հատի կարմիր գիծը ու խախտի Արևմուտքի հետ պայմանավորվածությունները, Արևմուտքը կարող անցնել պլան Բ-ի։ Փաշինյանը հեղափոխությունը մտցրել է նոր՝ յակոբինյան փուլ, ավելի ծայրահեղ փուլ։ Դա կարող է ավարտվել կամ նրա, կամ երկրի անկմամբ»,- նշել է Շարմազանովը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․














