Խոշոր հրդեհ՝ Երևանի Մոլդովական փողոցի տներից մեկի այգում

17:15 • 12.09.26

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մոլդովական փողոցի 37/33 հասցեին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել, որը տարածվում է դեպի բնակելի տան հատված։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ և թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը։

Մինչ կժամանեին հրշեջները, կրակի տարածման դեմ պայքարել են հրշեջները։

Կրակը, ըստ նախնական տեղեկությունների, այգուց տարածվել է դեպի հարակից շինություն և տան գույքի մեծ մասը ամբողջությամբ մոխրի է վերածվել։

 

Խոշոր հրդեհ՝ Երևանի Մոլդովական փողոցի տներից մեկի այգում