Եվրոպայում 2026 թվականի ամռանը շոգի պատճառով միջին վիճակագրությամբ շուրջ 35,000 մաh է գրանցվել. ֆոն դեր Լայեն

12:32 • 16.09.26

Եվրոպայում 2026 թվականի ամռանը շոգի ժամանակ միջին վիճակագրությամբ շուրջ 35,000 մահ է գրանցվել, Ստրասբուրգում Եվրախորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«35,000 մահ շոգի ալիքների ժամանակ: Ծերանոցներն ու հիվանդանոցները վտանգավոր կերպով գերտաքացել են, և այս ամենը միայն նախանշանն է այն ամենի, ինչ սպասվում է մեզ»,- ասել է ֆոն դեր Լայենը։

Նա հավելել է, որ Եվրոպան տաքանում է համաշխարհային միջին մակարդակից կրկնակի արագ, և հաստատել է ԵՄ մտադրությունը՝ հավատարիմ մնալ հաստատված կլիմայական նպատակներին:

Եվրոպայում 2026 թվականի ամռանը շոգի պատճառով միջին վիճակագրությամբ շուրջ 35,000 մաh է գրանցվել. ֆոն դեր Լայեն