Վերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Վերին Անտառային և Վահագն Դավթյան փողոցների հատվածում բախվել են «Toyota» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերջինն էլ բախվել է կայանված «Genesis» մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։










