Ջիլ բնակավայրում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին

19:32 • 05.10.26

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջիլ բնակավայրում տուն է այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները մարել են կրակը, ինչից հետո տանը հայտնաբերել են տղամարդու մարմին։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը։